Հողը և Հայրենիքը պաշտպանել է պետք՝ հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում:
«Յուրաքանչյուր մարդ ինքը պետք է որոշի՝ ինչպես պաշտպանի Հայրենիքը: Թիկունքում, առաջնագծում, դրսում, Սփյուռքում: Որքան ես եմ հասկանում, պատերազմը որոշակի ժամանակ տևելու է, և պետք է արդեն սովորել ապրել պատերազմի պայմաններում, պետք է համապատասխան կառույցներ ձևավորել այդ ընթացքի համար: Պետք չէ հուսահատվել, մենք առաջնագծում զինվորներ ունենք, որոնք հերոսաբար կռվում են: Պիտի ռազմադաշտ գնան նրանք, ովքեր հավատում են հաղթանակին, ովքեր պատրաստ են կռվելու»,- նշեց Սարգսյանը: