ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ մեր բանակի թիկունքն ամուր պահելու նպատակով անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ:
«Արյունատվության համար խնդրում ենք անձնագրով մոտենալ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ ք. Երևան, Մուրացան 113, յուրաքանչյուր օր՝ ժամը 10:00-14:00-ը:
Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը՝ առանց բացառության:
Արյունատվության նպատակով խնդրում ենք ներկայանան այն անձինք, որոնք չունեն քրոնիկական և ինֆեկցիոն հիվանդություններ»,- տեղեկացնում է ՊՆ-ից: