ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը խորհրդարանում՝ հայտարարությունների ժամին, հայտարարեց, որ Թուրքիայի և նրա մարիոնետ Ադրբեջանի ու ահաբեկիչների նպատակն է ոչնչացնել ոչ միայն Արցախի Հանրապետությունն ու արցախայությանը, այլև կործանել հայոց պետականությունն ու կատարել հայոց երկրորդ ցեղասպանությունը:
«Երիցս ճիշտ է պնդումը, որ սա մեր ժողովրդի հայրենական պատերազմն է, մեր նոր Սարդարապատը, որտեղ ճշտվում է մեկ հարց՝ լինելո՞ւ է արդյոք նոր ցեղասպանություն, թե՞ ոչ, և լինելո՞ւ է հայոց պետականություն, թե՞ ոչ»,- նշեց Պապոյանը՝ հիշեցնելով, որ յուրաքանչյուրս Հայրենիքին օգնելու ու Հայրենիքին ծառայելու իր ձևն ունի:
Սփյուռքում գտնվող հայրենակիցներին Պապոյանը հորդորեց շարունակել գումարներ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին և շարունակել օրինական գործողությունները՝ միտված Արցախի միջազգային ճանաչմանը: