Պուերտոռիկացի-ամերիկացի երգիչ, երաժիշտ, հայ ազգի բարեկամ Դենիել Դեքերը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ դիմելով Սփյուռքում գտնվող հայ համայնքի ներկայացուցիչներին:
«Դիմում եմ Սփյուռքում գտնվող իմ հայազգի բարեկամներին: Հայաստանն ունի բժիշկների, բուժքույրերի և աջակիցների խիստ կարիք: Մենք ունենք նաև խիզախ երիտասարդների կարիք, որոնք կգան ու կպայքարեն հանուն Արցախի ու Հայաստանի: Հայաստանը հերոսների կարիք ունի»,- գրել է Դենիել Դեքերը: