Ամեն անգամ, երբ փոխզիջումների հարցը եղել է, Ադրբեջանը եկել ու ավելին է ուզել: Իսկ հիմա ինքն ուզում է կա՛մ ամբողջը, կա՛մ՝ ոչինչ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Ալիևն ուզում է ամբողջը: Եթե կա ուրիշ ելք, բացի կռվելուց, ասեք՝ ես էլ իմանամ: Ինչ վերաբերում է փոխզիջումների չափին, պետք է բանակցությունների մեջ լինես, պիտի իմանաս՝ իրենք ինչ են ասում, եռանախագահողներն ինչ են ասում, խաղաղարարները ինչպիսի ուժեր են, ինչ ձևով են կանգնելու, ինչ ժամկետներով»,- նշեց Արամ Սարգսյանը: