ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին նշեց, որ թշնամին նույնն է, չի փոխվել ու չի փոխվելու:
«Բոլոր նրանք, ովքեր դեռ կարծում են, որ կառուցողական փոխզիջմամբ լեզու են գտնելու մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողի հետ, ցավում եմ այդպես կարծողի համար: Ադրբեջանը պատրաստ չի եղել ու հիմա էլ պատրաստ չէ փոխզիջման: Մեր ճկունությունը, մեր կառուցողականությունը թշնամուն բոլորովին հետաքրքիր չեն, մենք ագրեսորի հետ փոխզիջման ու կառուցողականության լեզվով այս իրավիճակում ուղղակի խոսելու իրավունք չունենք»,- նշեց Կոստանյանը:
Նման օրհասական իրավիճակներում ենք համախմբվում և հասկանում պետության իրական արժեքը՝ նշեց պատգամավորը՝ կոչ անելով այս իրավիճակում դավաճանական կամ կասկած հարուցող քայլ կատարած անձի նկատմամբ կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ: