ԱՄՆ-ում հայկական երիտասարդական ֆեդերացիան հացադուլ է կազմակերպել, որի մասնակիցներն ունեն երեք պահանջ՝ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն իր Ֆեյսբուքի էջում:
Հայկական երիտասարդական ֆեդերացիայի անդամները հայտարարել են, որ չեն դադարեցնելու իրենց ակցիան, քանի դեռ բռնակալ կառավարություններն ու իրենց ղեկավարները չեն դադարեցրել այս բացահայտ հումանիտար բռնությունները: Հայ ժողովուրդը կանգ չի առնելու:
Գրառման մեջ ասվում է, որ Լոս Անջելեսի հայ համայնքը զանգվածային երթ կկազմակերպի դեպի Ադրբեջանի հյուպատոսություն: Մասնակիցները նշել են, որ պայքարը շարունակվելու է, մինչև Արցախը ճանաչվի, ու դադարեցվի մեր ժողովրդի հետապնդման մշտական սպառնալիքը: