Այսօր խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներով դիմել ենք վարչապետ Փաշինյանին՝ հրավիրելու Անվտանգության խորհրդի նիստ՝ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում կքննարկվի ստեղծված իրավիճակը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: