BBC-ի ռուսական ծառայությունը տեսանյութ է հրապարակել Արցախի Վանք գյուղի տեսարժան վայրերի մասին՝ անդրադառնալով, մասնավորապես, 12-րդ դարում կառուցված Գանձասար վանքին:
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից 50 կմ հեռավորությամբ գտնվող Վանք գյուղը վերջին շաբաթներին դատարկվել է: Նախքան Լեռնային Ղարաբաղում հակամարտության լարվածության սրումը, բազմաթիվ զբոսաշրջիկներ են այստեղ եկել՝ տեսնելու 12-րդ դարում կառուցված Գանձասարը:
BBC-ն նշում է, որ գյուղն ունի ևս մեկ այցեքարտ: Դա ցանկապատն է, որը կառուցված է Ադրբեջանական ԽՍՀ խորհրդային ավտոհամարանիշներով, որոնք տեղացիներն իրենց ավտոմեքենաներից հանել են դեռևս 90-ականներին՝ Լեռնային Ղարաբաղում առաջին պատերազմից հետո: