ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նորընտիր պատգամավոր Կարապետ Մխչյանն այսօր երդմամբ ստանձնեց իր լիազորությունները:
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ներկայացնելով Մխչյանին, հիշեցրեց, որ վաղաժամ դադարել էին Տիգրան Ուլիխանյանի լիազորությունները, և որ մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուին:
Հիշեցնենք՝ Տիգրան Ուլիխանյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը և նշանակվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ: