Հունաստանի Հայ դատի հանձնախմբի անդամ Հովիկ Կասապյանի հավաստմամբ՝ Արցախ մեկնելու նպատակով գրանցվել են Հունաստանի հայ համայնքի 70 ներկայացուցիչներ, որոնցից ոմանք առաջնագիծ կմեկնեն, ոմանք էլ այլ կերպ կաջակցեն: Այս մասին տեղեկացնում է Greek City Times պարբերականը:
Հունաստանի հայերը փորձում են ամեն կերպ օգնել հայրենիքին՝ գումարով կամ բժշկական օժանդակությամբ:
70 կամավորների ցուցակը, որի մեջ կան նաև կանանց և հույների անուններ, ուղարկվել է Հունաստանում ՀՀ դեսպանատուն:
Հունաստանից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցվել է մոտ 300 հազար եվրո: Գումարը հանգանակել են ոչ միայն Հունաստանում բնակվող հայերը, այլ նաև՝ հույները: