Ազգային ժողովը քննարկեց ու վավերացրեց Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագիրը, որով տրամադրվելու է 3.8 մլն դոլար դրամաշնորհ: ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը համաձայնագիրը համարեց Հայաստանի և Ճապոնիայի միջև համագործակցության ևս մեկ շատ լավ օրինակ:
«Դրամաշնորհը կազմելու է մոտ 3.8 մլն դոլար: Կառավարությունը նպատակահարմար է գտել այս գումարները ծախսելու լիաքարշ շտապօգնության և «շարժական բժշկական կլինիկա» ավտոմեքենաներ ձեռք բերելու վրա, որոնք լավագույնս կնպաստեն, մասնավորապես, լեռնային շրջաններում բնակչությանը որակյալ բուժական օգնություն տրամադրելու առումով: Ձեռք է բերվելու 47 մեքենա»,- ասաց փոխնախարարը: