Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը: Կողմ քվեարկեց 71 պատգամավոր:
Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ նախագծով առաջարկվում են կարգավորումներ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։ Նշված օրենդրական նախաձեռնությունը կատարվում է ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ առավել խիստ պատժաչափեր նախատեսելու համար։