«Ֆորմուլա 1-ի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը 100 դոլար է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ հոկտեմբերի 25-ին կայացած Պորտուգալիայի Գրան Պրիում 3-րդ հորիզոնականը զբաղեցնելուց հետո:
«Ես չէի կարող վայելել այսօրվա իմ հաղթանակը՝ առանց Հայաստանի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերություն կատարելու: Նրանք ամեն օր իրենց կյանքն են զոհում հանուն իրենց հայրենիքի»,- հիմնադրամի կայքում գրել է հոլանդացի ավտոարշավորդը:
«Սրտանց շնորհակալ ենք, Մա՛քս»,- արձագանքել է հիմնադրամի ֆեյսբուքյան էջը: