ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Թվիթերի իր էջում անդրադարձել է Ղարաբաղյան պատերազմին:
«Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Մնացականյանի հետ խոսեցի Ադրբեջանի և Թուրքիայի շարունակական մահացու ագրեսիայի, Արցախում հրադադարի ռեժիմի ապահովմանն ուղղված ջանքերի մասին:
ԱՄՆ-ը պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա այս պատերազմը դադարեցնելու համար»,- գրել է հանրապետական կոնգրեսականը: