«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է ավարտել միջազգային կարիերան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին հայտարարությունից հետո: «Իսլամը միջազգային ահաբեկչության սկզբնաղբյուրն է»,- ասել էր Մակրոնը:
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, Պոգբան լրջորեն դիտարկում է Ֆրանսիայի հավաքականում այլևս ելույթ չունենալու տարբերակը՝ իրեն ու Ֆրանսիայում ապրող այլ մուսուլմանների հանդեպ Մակրոնի քայլը վիրավորական համարելով:
Մինչ այժմ, սակայն, ո՛չ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան, ոչ էլ 27-ամյա ֆուտբոլիստը որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել: