ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դրական է գնահատել հրադադարի վերաբերյալ Երևանի և Բաքվի պայմանավորվածությունը: Այս մասին գրում է ТАСС գործակալությունը:
«Գլխավոր քարտուղարը ողջունում է Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համատեղ հայտարարությունը, որում նշվում է, որ հումանիտար հրադադարը, որը համաձայնեցվել է Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին Փարիզում, ուժի մեջ կմտնի երկուշաբթի՝ հոկտեմբերի 26-ի՝ ժամը 08:00-ին»,- նշվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ հումանիտար հրադադարն ուժի մեջ է մտել 2020 թ. հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով՝ 08:00-ին: