«Հաջորդ սերնդին խաղաղ հայրենիք պիտի ժառանգենք»,- ասում է տավուշեցի աշխարհազորայինը:
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները կամավորական ջոկատներ են կազմել. մարզի աշխարհազորը համալրվում է:
Տավուշի մարզի սահմաններն ավելի ապահով են, աշխարհազորայինները կազմ-պատրաստ են, ասում են՝ մեր երիտասարդները հաղթանակած առաջ են գնում, մենք էլ իրենց հետևից՝ մեր բաժին հաղթանակի համար: