Հարգելի՛ օգտատերեր,
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարում է կամավորների հավաքագրում հետևյալ ուղղություններով տարվող աշխատանքներում աջակցելու նպատակով՝
Աշխատանք արտասահմանյան լրատվամիջոցների հետ։ Աշխատանքների համար անհրաժեշտ հմտությունները՝
• առնվազն մեկ օտար լեզվի իմացություն (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն).
• խմբագրական կամ տեքստային նյութերի հետ աշխատելու փորձառություն:
Աշխատանք սոցցանցային հարթակում։ Աշխատանքների համար անհրաժեշտ հմտությունները՝
• սոցիալական մեդիա մարկետինգի բազային գիտելիքներ (Facebook, Instagram, Telegram VK, OK ).
• խմբագրական կամ տեքստային նյութերի հետ աշխատելու փորձառություն.
• ռուսերեն/անգլերեն/ադրբեջաներեն գրավոր լեզվի իմացություն (նշված լեզուներից առնվազն մեկը).
• Adobe Photoshop ծրագրի բազային գիտելիքները ոչ պարտադիր, սակայն ցանկալի են:
«Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնին անհրաժեշտ են նաև ադրբեջաներեն բանավոր լեզվին գերազանց տիրապետող մասնագետներ։
Հետաքրքրված և վերոնշյալ պահանջներին համապատասխանող բոլոր անձինք կարող են կապ հաստատել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարով՝ 012 250286՝ ամեն օր 12:00-18:00-ը կամ գրել մեր էլեկտրոնային հասցեին՝
[email protected]»,- ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ։