Մարտկոցի կազմում թշնամու 7 տանկ և հետևակի մեկ մարտական մեքենա խոցելու համար՝ սերժանտ Մնացական Գեորգիի Սահակյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Իսկ սերժանտ Արման Էդուարդի Վարդումյանը՝ «Մարտական ծառայություն» մեդալի:
«Մարտական ծառայություն» մեդալով կպարգևատրվի նաև՝ հակառակորդի 2 ԱԹՍ խոցած շարքային-պայմանագրային Վալերի Վարդանի Ավագիմյանը: Հրետանային ստորաբաժանումների հմուտ և կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների շնորհիվ ադրբեջանական զինուժին մեծ կորուստներ պատճառած փոխգնդապետ Էրիկ Վալերիկի Հակոբջանյանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի:
Մերօրյա հերոսների մի խումբ էլ կարժանանա «Մարտական խաչ»-ի ասպետության 1-ին աստիճանի: Պաշտպանության բանակի ներկայացրած նոր ցանկում նրանք երեքն են՝ գեներալ-մայոր Կարեն Էռնեստի Առստամյան, գնդապետներ Դավիթ Արկադիի Ավետիսյան, Նիկոլայ Բորիսի Մխիթարյան: Պարգևատրվում է՝ մարտական գործողությունների ընթացքում զորքերի հմուտ, անխափան ղեկավարում իրականացնելու և հակառակորդի մեծաթիվ ուժեր ջախջախելու համար:
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան կստանան՝ հայկական զինուժի 6 շարքային. նրանցից 2-ը՝ յուրաքանչյուրը 4 զրահատեխնիկա խոցած Արեն Ավագի Չոբանյանն ու Հովիկ Հովհաննեսի Ասատրյանն են: Նաև՝ Էրիկ Սամվելի Ղարիբյանը, Տիգրան Աշոտի Սիմոնյանը ու Սպարտակ Հայկի Ասատրյանը. խոցել են հակառակորդի 2-ական տանկ, կասեցրել զինվորների առաջխաղացումը: Շարքային Դավիթ Կարենի Բաղդասարյանը նույնպես ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի. ոչնչացրել է թշնամական մեկ տանկ և կենդանի ուժ:
Հերոսական դրվագներից այսօր այսքանը...