2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով մեկ բռնկված մարտական գործողությունների ընթացքում, առաջնագծում մարտնչող Հայոց բանակի կարիքների համար Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքը ցուցաբերել է նկատելի աջակցություն: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:
Չելյաբինսկում բնակվող ծովասարցի մի խումբ բարերարների կողմից առաջնագծին նվիրաբերվել է FORD մակնիշի ամենագնաց ավտոմեքենա:
Արտերկրում բնակվող ծովասարցիների կողմից ցուցաբերվող աջակցությունը շարունակական է: Համայնքում և արտերկրում բնակվող ծովասարցիների կողմից հավաքվել է մոտ 5 միլիոն դրամ եւ 500 հազար ռուբլի, որից 2 միլիոն դրամի սննդամթերք արդեն գնվել և ուղարկվել է առաջնագիծ, իսկ մնացած գումարը ծախսվում է ըստ պահանջի և առաջնահերթ կարիքների:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Ծովասար համայնքին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար: