Հայկական ձայնը աշխարհին լսելի դարձնելու համար ակցիաներ են նաև Հայաստանում: Չռել, լռությամբ չնպաստել նոր ցեղասպանությանը՝ կարգախոսներով ու նամակներով Երևանում շարունակվում են ցույցերը տարբեր երկրների դեսպանատների մոտ:
Ցուցարարները Երևանում՝ Չեխիայի դեսպանատան դիմաց, կոչ են արել՝ զենք մատակարարելով չաջակցել Թուրքիային և Ադրբեջանին: Կոնկրետ փաստերով մասնակիցները մուտքի մոտ պահանջել են դեսպանին:
Ակտիվիստներին ընդունել է դեսպանի տեղակալն ու տեղեկացրել՝ հակամարտության ընթացքում օգտագործվող ոչ մի մահացու միջոց չի արտոնագրվել և չի արտահանվել Չեխիայի Հանրապետությունից հակամարտող կողմերին: