Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Լոռիում կազմավորված ջոկատները վարժանքներին մասնակցում են ամենայն պատասխանատվությամբ՝ պատրաստվելով օր առաջ առաջնագիծ մեկնելու ու հող հայրենին պաշտպանելու սրբազան գործին:
«Հանուն հայրենիի պաշտպանության գործին կամավորագրվածների շարքերում են նաև լոռեցի համայնքապետեր, ամենատարբեր ոլորտների ու կառույցների ներկայացուցիչներ:
Եվ բոլորին միավորողը հավատն է. #հաղթելուենք»,- գրել է Լոռու մարզպետը: