«Այն պահին, երբ պետք է հրադադարը մտներ ուժի մեջ, արդեն ակնհայտ էր, որ Ադրբեջանը մտադիր չէ հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությանը»,- «Լուրերի» հետ զրույցում հայտնեց Պաշտպանության բանակի մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը:
Առավոտյան՝ ժամը 08:00-ի սահմաններում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, թե հայկական կողմը խախտել է հրադադարը, սակայն հասկանալով, որ շտապել են, հեռացվել է գրառումը: Մեկ այլ գրառում, որը կրկին խոսում էր հայկական կողմից հրադադարի պայմանները խախտելու մասին, հայտնվեց մի քանի րոպե անց:
«Օրվա ընթացքում Մարտունու շրջանի ուղղությամբ կիրառեցին ռազմական ավիացիա, կեսօրից հետո համազորային մարտեր են ծավալվել հարավարևելյան ուղղությամբ: Կիրառվում են բոլոր զինատեսակները, բոլոր ստորաբաժանումները՝ ավիացիոն աջակցությամբ: Պաշտպանության բանակի մեր մարտիկները հաջողությամբ կարողանում են հետ մղել գրոհները:
Այս պահին այնտեղ շարունակվում են լայնածավալ մարտական գործողություններ: Կարելի է ասել, որ հրադադարի երրորդ փորձը նույնպես ձախողվեց»,- ասաց Սարումյանը: