Իրանի բանակի ցամաքային զորքերը հյուսիսարևմտյան սահմաններին գիշերային զորավարժություն են անցկացրել՝ տեղեկացնում է «Պարս թըդեյը»:
Իրանի ցամաքային ուժերի գեներալ Նոզար Նեմաթիի խոսքով՝ «Զորավարժությունն ունի հարձակողական-պաշտպանական բնույթ: Այն անցկացվել է ցամաքային ուժերի մարտական պատրաստության մակարդակի ստուգման նպատակով»: