Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Աթենքում կայացած բանակցությունների ժամանակ, մտահոգություն է հայտնել Սիրիայում Թուրքիայի ունեցած բացասական դերի կապակցությամբ՝ գրում է РИА Новости-ն:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի Հունաստան այցը սկսել է այդ երկրի արտգործնախարարության ղեկավարի հետ հանդիպումով:
«Ես իմ մտահոգությունը հայտնեցի Սիրիայում Թուրքիայի ունեցած բացասական դերի վերաբերյալ, որը խարխլում է ձեռք բերված հաջողությունները... Թուրքիան դարձել է տարբեր ճակատներ մեկնող ջիհադիստների տուրիստական գործակալը»,- ասել է Հունաստանի արտգործնախարարը: