Թուրքիայի նախագահ Էրդողանը Եվրոպային մեղադրել է իսլամի հանդեպ թշնամություն անելու մեջ և խոսքն ուղղել հիմնականում Ֆրանսիային՝ գրում է Aljazeera-ն:
«Ինչպես որ Ֆրանսիայում են ասում՝ մի՛ գնեք թուրքական ապրանքներ, այնպես էլ հիմա ես եմ ասում՝ մի՛ գնեք ֆրանսիական ապրանքներ»,- կոչ է արել Էրդողանը։
Նա նաև պահանջել է պաշտպանել Ֆրանսիայի մուսուլմաններին, որոնց հետապնդում են իրենց հավատքի համար: Էրդողանը մեկ անգամ ևս վիրավորել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, որն ավելի վաղ ելույթ էր ունեցել Ֆրանսիայում ծայրահեղականության դեմ պայքարի վերաբերյալ: Երկրի ղեկավարն առաջ էր քաշել Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ կազմակերպություն ստեղծելու գաղափարը, որը կօգնի երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցելուն: Մակրոնի խոսքով՝ անհրաժեշտ է «Ֆրանսիայում իսլամն ազատել արտաքին ազդեցությունից և ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը»: Ինչն էլ առաջացրել է Թուրքիայի նախագահի վրդովմունքը:
Ֆրանսիական արտադրանքը բոյկոտելու կոչեր են հնչել նաև Քուվեյթում, Քաթարում, Սաուդյան Արաբիայում, Հորդանանում, Եգիպտոսում և Պաղեստինում: