Ամերիկացի դերասան, ռեժիսոր Մել Գիբսոնն իր տեսաուղերձում ասում է, որ անհանգստանում է Արցախում ընթացող պատերազմի պատճառով և աղոթում է ինչպես ամբողջ հայ ժողովրդի, այնպես էլ հակամարտության խաղաղ կարգավորման համար:
RTVI-ն հրապարակել է նրա կարծիքը Արցախի հակամարտության վերաբերյալ:
«Ես մեծ տխրությամբ իմացա Արցախում հակամարտության սրացման մասին: Ես շատ հայ ընկերներ ունեմ այստեղ՝ ԱՄՆ-ում, և նրանք ինձ պատմեցին իրենց տառապանքների, մտերիմների կորստի մասին:
Ես շատ եմ հարգում հայ ժողովրդին՝ շատ դիմացկուն և մեծահոգի, որը բախվել է մեծ դժվարությունների: Ես աղոթում եմ ձեզ համար այս դժվարին ժամանակներում: Ես աղոթում եմ նաև, որ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով: Թող Աստված օրհնի ձեզ»,- ասում է դերասանը՝ մաղթելով հայ ժողովրդին մնալ տոկուն, ուժեղ: