Bombardier-ի Վերին Ավստրիայի Rotax դուստր ձեռնարկությունն արձագանքել է թուրքական մարտական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի համար ավստրիական շարժիչների առաքումը դադարեցնելու կոչին՝ գրում է derstandard-ը:
Նման պահանջ ներկայացրած ցուցարարները պատճառաբանել են, որ ավստրիական շարժիչներով անօդաչուները թուրքական բանակն օգտագործում է նպատակաուղղված սպանությունների համար ինչպես Քրդական աշխատավորական կուսակցության և նրա դաշնակից սիրիական աշխարհազորայինների դեմ պայքարում, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում: