ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հումանիտար հրադադարի պայմանավորվածության առիթով շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հավելել՝ երկու երկրի ղեկավարները համաձայնել են հավատարիմ մնալ պայմանավորվածությանը:
Թվիթերում Սպիտակ տան ղեկավարը գրել է, որ բազմաթիվ կյանքեր կփրկվեն, իսկ ինքն էլ հպարտ է իր թիմով՝ այս ամենն իրականացնելու համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիր նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ կհասնի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը` այն համարելով «թեթև դեպք»: Սպիտակ տան ղեկավարը նշել էր, որ դա հեշտ է, եթե գիտես, ինչ ես անում: