ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, Թվիթերի միկրոբլոգում տարածելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հրապարակած գրառումն ու լուսանկարները, որոնցում ներկայացվում են Արցախի խաղաղ բնակչության ավերված տները, շնորհակալություն է հայտնել՝ կույր աշխարհին հումանիտար աղետի մասին հիշեցնելու համար։
«Մինչ աշխարհը պայքարում է COVID-19-ի դեմ, Արցախում բնակչությունը նախ պայքարում է ադրբեջանական աշխարհի, պատերազմական հանցագործությունների, ապա նոր՝ կորոնավիրուսի դեմ։ Մինչ միջազգային հանրությունը միայն խոսում է, Ադրբեջանը սպանում է ավելի ու ավելի շատ մարդկանց»,- ընդգծել է Բեգլարյանը։