Ռուսաստանը չի թաքցնում, որ դեմ է ԼՂ խնդրի՝ ռազմական ճանապարհով կարգավորմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սեգեյ Լավրովը «Աթենքի և Մակեդոնիայի լրատվական գործակալությանը» տված հարցազրույցում:
Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 10-ի գիշերը, 11-ժամյա խորհրդակցություններից հետո, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ համաձայնության են եկել համատեղ հայտարարության շուրջ, որը նախատեսում է հրադադարի հաստատում և բովանդակալից բանակցային գործընթացի վերականգնում:
«Բացառապես քաղաքական լուծման օգտին են արտահայտվել Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ նախագահները` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ։ Հատկապես համանախագահների եռյակն է այս հին հակամարտությունը կարգավորելու համընդհանուր ճանաչված ձևաչափը»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը նաև կոչ է արել արտաքին խաղացողներին՝ անել ամեն ինչ՝ կանխելու ռազմական սցենարի հետագա զարգացումը՝ կողմերի հույզերը սառեցնելու, ակտիվացնելու աշխատանքը՝ խաղաղ գործընթացները վերսկսելու պայմաններ ստեղծելու համար:
«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ անցկացրել եմ մի քանի հեռախոսային խոսակցություն Լեռնային Ղարաբաղի թեմայով»,- ասել է Լավրովը։