Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ-Շամպանը մշտական կապի մեջ է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Թիթերի էջում նա գրել է.
«Ես խոսեցի Մնացականյանի հետ: Ընդունում ենք, որ կեսգիշերին ԱՄՆ բանակցությունները կհանգեցնեն նոր հրադադարի Լեռնային Ղարաբաղում: Մենք շարունակում ենք կոչ անել արտաքին ուժերին՝ հեռու մնալ հակամարտությունից, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ստեղծել վերահսկման մեխանիզմներ»:
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն էլ թվիթերի էջում հրապարակել էր Շուշիի ժպտացող երեխաներին ու գրել. «Անհնար է կոտրել Արցախի/Լեռնային Ղարաբաղի ոգին: Ընդունեք հաղորդագրությունն այս երեխաներից: Նրանք այնքան վստահություն, այնքան կյանք, այնքան լավատեսություն, ազատություն և արժանապատվություն են ճառագում: Ես նրանց շատ երախտապարտ եմ, ես սիրում եմ նրանց: Արցախն ուժեղ է»: