Կիրակի Սիրիայի հայկական կազմակերպությունները բողոքի ակցիա են անցկացրել Հալեպում՝ ի զորակցություն Արցախի և ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի ոտնձգությունների` հայտնում է «Գանձասար» պարբերականը:
Հալեպի Ազիզիե շրջանում ակցիան ընթացել է «Արցախը Հայաստան է», «Վերջ ցեղասպանությանը», «Հաղթելու ենք» և այլ կարգախոսներով։
Ելույթ են ունեցել Բերիո թեմի ազգային վարչության անդամ Պայքար Թովմասյանը, Հալեպի նահանգային խորհրդի անդամ Մարիա Գաբրիելյանը, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը և այլք:
Ավելի քան 3000 հալեպահայեր, պետական, կրոնական, կուսակցական ներկայացուցիչներ իրենց զորակցությունն են հայտնել Արցախի հայության արդար պայքարին: