Թուրքիայի իշխանությունները պետք է զերծ մնան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սրող քաղաքականությունից: Այս կոչը հնչեցրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպայի հարցերով պետքարտուղար Կլեմենտ Բոնը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ Անկարան միայն «կրակին յուղ է լցնում», մինչդեռ Փարիզը, Մոսկվան և Վաշինգտոնը փորձում են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով:
«Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, որոնք Մինսկի խմբի համանախագահներն են, ձգտում են հասնել ռազմական գործողությունների դադարեցմանը Լեռնային Ղարաբաղում և նպաստել հակամարտող կողմերի միջև բանակցությունների սկսմանը: Իսկ Թուրքիան պետք է դադարեցնի Ղարաբաղյան հակամարտությունը սրելն ու կրակի վրա յուղ լցնելը»,- ասել է դիվանագետը: