Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 16710-ով՝ տեղեկացնում է «Ռիա նովոստին»:
Վարակվածների ավելի քան 26 տոկոսի մոտ հիվանդությունն ուղեկցվում է առանց ախտանշանների: Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 229 մարդ, իսկ առողջացածների թիվը 7704 է:
«Ռիա նովոստիի» փոխանցմամբ՝ համավարակի այս ընթացքում երկրում կորոնավիրուսով հիվանդների թիվը կազմել է ավելի քան 1.5 մլն մարդ, իսկ մահացածների թիվն անցել է 26 հազարը: