Խորին երախտագիտություն հայտնելով մեր քաղաքացիներին բանակի կարիքների համար անհրաժեշտ նյութական միջոցների ձեռքբերման կարիքին արագ արձագանքելու համար՝ միաժամանակ հայտնում ենք, որ այս պահին Արցախի Հանրապետության ՊԲ կարիքների համար ՔՆԱՊԱՐԿԵՐԻ անհրաժեշտ քանակը լրացված է, և պարբերաբար իրականացվում է մատակարարում, հայտնում են Պաշտպանության բանակից:
«Մեր հայրենակիցներին խնդրում ենք լրացուցիչ միջոցներ չծախսել ԱՀ ՊԲ-ի համար ոչ հրատապ նյութական միջոցներ ձեռք բերելու կամ արտադրելու համար: Անհրաժեշտության դեպքում ԱՀ ՊԲ-ն հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ: Ինչ վերաբերում է քնապարկերի անհրաժեշտության մասին ահազանգերին՝ խնդրում ենք՝ նման դեպքերում դիմողներին ուղղորդել ԱՀ ՊԲ համապատասխան թիկունքային ծառայություն»,- ասված է հայտարարության մեջ: