Լեռնային Ղարաբաղում կռիվը շարունակվում է՝ չնայած ԱՄՆ միջնորդությանը: Associated press-ի հոդվածի վերնագիրն է:
Հոդվածագիրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Վաշինգտոնում բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից ժամեր հետո էլ Ստեփանակերտում շարունակվել է հրթիռակոծությունը:
Գործակալությունը մեջբերում է տեղական իշխանությանը, ըստ որի՝ քաղաքը հրթիռակոծվել է «Սմերչ» հրթիռահրետանային համակարգով: