1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի, 21-ի , 22-ի, 23-ի դեպքերի քրոնիկոնը:
Նախնական գնահատմամբ՝ Արցախի շուրջ 90,000 բնակիչ լքել է իր բնակավայրը. ԱՀ ՄԻՊ
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Քանի որ շատերին է այս հարցը հետաքրքրում, նշեմ, որ մեր նախնական գնահատմամբ՝ Արցախի շուրջ 90,000 բնակիչ լքել է իր բնակավայրը ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու շարունակական վտանգների պատճառով:Դա կազմում է Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը, որի մեջ մտնում են և՛ Արցախի այլ բնակավայրեր, և՛ ՀՀ տեղափոխվածները:Միջազգային հանրությունը պետք է գործադրի բոլոր հնարավոր ջանքերը ադրբեջանական ոճրագործություններն օր առաջ դադարեցնելու և այս մարդկանց իրենց տները վերադարձնելու ուղղությամբ»:
Մարտունու շրջանի Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ. թշնամին մի քանի անգամ դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել. Պողոսյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ հայտնելով, որ Մարտունու շրջանի Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ օրվա ընթացքում թշնամին մի քանի անգամ դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել, սակայն Պաշտպանության բանակի և աշխարհազորի փոխգործակցված ճիշտ աշխատանքի շնորհիվ այդ խմբավորումները հետ են շպրտվել՝ ունենալով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:
«Առաջնագծի այլ հատվածներում թշնամին իր ագրեսիան ցուցաբերել է միայն հրթիռակոծության ենթարկելով մեր խաղաղ բնակավայրերն ու դիրքերը»,- գրել է Պողոսյանը։
Մարտական գործողություններն արագ փոփոխվում են. ներկայացված ինտերակտիվ քարտեզը փոփոխական է. Հովհաննիսյան
Այսօր առավոտից կրկին սկսվել են մարտական գործողություններ։ Հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր, իսկ կեսօրին սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն։ Կենտրոնական ուղղությունից՝ Մարտունուց դեպի հարավ և Հադրութից հյուսիսային կողմ, ինչպես ներկայացրել ենք նախորդ օրերին՝ անտառների և հարակից բնակավայրերի տարածքներում այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց այդ հատվածի մարտերը դիվերսիոն խմբերի դեմ շարունակվում են։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ հարավային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել: Հակառակորդը փորձել է մի քանի անգամ հարձակողական գործողություններ իրականացնել փոքր օջախային գրոհների տեսքով՝ կիրառելով տարբեր տեսակի տեխնիկաներ, մի քանի անգամ կատարված փորձերը կանխվել են, ետ են շպրտվել, որոշ հատվածներում հակառակորդն ունեցել է նահանջ։
Հովհաննիսյանը նաև ինտերակտիվ կերպով ներկայացրեց համապատասխան քարտեզ և առանձին կետերով նշեց այն բնակավայրերը, որտեղ վերջին երկու երեք օրերին ընթանում են դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները։
Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի խաղաղ բնակավայրերը․ ԱՀ ԱԻՊԾ
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացրել են, որ օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը։ «Գրադի» և «Սմերչի» կայանքներից հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։ Օրվա երկրորդ կեսին, հերթական անգամ ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը։ Մարդկային կորուստներ չկան, ավերածությունները ճշտվում են։
ТОС-1 ծանր հրանետային համակարգի խոցումը. նոր տեսանյութ
Տեսանյութ
Ադրբեջանցիները հարձակման փորձեր են անում նաև հայկական ԶՈՒ համազգեստով. ԱՀ ՄԻՊ
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ արդեն մի քանի ուղղություններից ու զինծառայողներից տեղեկություններ են ստացել՝ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հարձակման փորձեր են կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստով:
«Նախ՝ ադրբեջանական կողմը հավանաբար նպատակ ունի շփոթեցնել հայ զինծառայողներին և դրա հաշվին հաջողությունների հասնել: Երկրորդ՝ նպատակ ունեն մի կողմից արհեստականորեն նվազեցնել ու թաքցնել իրենց զոհերը, իսկ մյուս կողմից՝ դիակների փոխանակման ժամանակ փորձել դրանք ներկայացնել որպես հայկական զոհեր: Ըստ ականատես զինծառայողներից մեկի՝ օրինակ, մոտ երկու շաբաթ առաջ Մատաղիսի ուղղությամբ այդպիսի մի հարձակման փորձի ժամանակ ադրբեջանական կողմը թողել է շուրջ 40 դիակ հայկական համազգեստով և հետ շպրտվել: Հաշվի առնելով տարբեր ուղղություններում ու ժամանակահատվածներում արձանագրված այդ գործելաոճը՝ չի բացառվում, որ նման զոհերի քանակը նշանակալիորեն մեծ կլինի: Ավելին, հավանական է, որ նրանց մի մասը վարձկան ահաբեկիչներ լինեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարձկանների դիակների հետևից դժվար թե եկողներ լինեն: Ամեն դեպքում, համոզված եմ, որ երբ դիակների փոխանակման ժամանակը գա, հնարավոր է լինելու պրոֆեսիոնալ մեթոդաբանությամբ ապացուցել այդ դիակների ծագումնաբանությունը»,- տեղեկացրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Խոցվել են հակառակորդի 11 ԱԹՍ, 2 ՏՕՍ, 12 զրահատեխնիկա, կա 75 զոհ
Վերջին տվյալներով խոցվել են հակառակորդի ևս 11 ԱԹՍ, 2 ՏՕՍ, 12 զրահատեխնիկա, կա 75 զոհ՝ տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական հարթակից:
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները
ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները։
Սբ Ղազանչեցոցում տեղի ունեցած պսակադրությունն ուղերձ է`օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները. ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է այսօր Շուշիի խոցված Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում տեղի ունեցած պսակադրությանը:Պատերազմին զուգահեռ` Արցախում կյանքը շարունակվում է: Իսկ Հովիկի և Մարիամի` այսօր Շուշիի Սուրբ Ղազանչեցոցում տեղի ունեցած պսակադրության արարողությունն առաջին հերթին ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին` օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները...Երջանի՛կ լինեք»,- ասված է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գրառման մեջ:
Ադրբեջանը հայ ռազմագերիների հանդեպ կիրառում է և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական ճնշում. ԱՀ ՄԻՊ
«Երեկ հրետանային միջոցներով թիրախավորել է Բերձոր քաղաքը, սա ցույց է տալիս, որ փորձում են Արցախն ու Հայաստանը իրար կապող ճանապարհը ինչ-որ ձևով կրակի տակ պահել, որպեսզի հնարավորինս խաթարեն հաղորդակցությունը երկու հանրապետությունների միջև, որը, հասկանալի է՝ մեծ նշանակություն ունի»,- նշել է Բեգլարյանը: ԱՀ ՄԻՊ-ն անդրադարձել է ադրբեջանական սոցիալական մեդիայում տարածվող տեսանյութերին ու լուսանկարներին, որոնցում երևում են դիակների ու ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի, գլխատման դեպքեր:
«Երեկ և նախորդ օրերին հրապարակված տեսանյութերից ակնհայտ է, որ նրանք ռազմագերիների հանդեպ կիրառում են ճնշման միջոցներ՝ և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական, որ նրանց օգտագործեն ադրբեջանական քարոզչական թեզերը ներկայացնելու համատեքստում, ինչը կրկին խախտում է Ժնևյան կոնվենցիաների դրույթները»,- նշել է Բեգլարյանը՝ միջազգային հանրության ուշադրությունն այսօրինակ դեպքերի վրա հրավիրելով, որ հետագայում այլևս նման հանցագործություններ չկրկնվեն:
Հակառակորդը քաղաքացիական օբյեկտները թիրախավորել է «Պոլոնեզ» հրթիռներով. Բեգլարյան
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է, որ վերջին օրերին Ադրբեջանը շարունակաբար հրթիռակոծել կամ ավիացիոն ռումբերով ռմբակոծել է բազմաթիվ բնակավայրեր: Ըստ նրա՝ հիմնականում թիրախավորվում են Մարտունի, Մարտակերտ քաղաքներն ու հարակից բնակավայրերը, որոշակի պարբերականությամբ հրթիռակոծվել են նաև Հադրութն ու Ստեփանակերտը: «Մեր վերլուծությամբ՝ «Պոլոնեզ» տիպի հրթիռներ են կիրառվել, և բացառապես թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ: Մասնավորապես, որոշ բնակելի տներ են վնասվել, վնասվել են գազատար խողովակ և արտադրական նշանակության որոշ օբյեկտներ»,- նշել է Բեգլարյանը՝ հիշեցնելով, որ թշնամու գործողությունները Ժնևի կոնվենցիայով համարվում են պատերազմական հանցագործություն:
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ունենք 37 քաղաքացիական զոհ և առնվազն 118 վիրավոր, կան անհայտ կորածներ. ԱՀ ՄԻՊ
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը լրագրողների հետ ճեպազրույցին ներկայացրել է վերջին օրերի դիտարկումներն ու փաստահավաք խմբի աշխատանքը:Նա հայտնել է, որ առ այսօր արձանագրվել են 37 քաղաքացիական զոհ և առնվազն 118 վիրավոր, մեկը վիրավորվել է գիշերը՝ Ավետարանոց գյուղում հրթիռակոծության հետևանքով: Բեգլարյանը նշել է, որ իր տեղեկություններով՝ կան նաև անհայտ կորած քաղաքացիական անձինք:
«Մոտ 10500 մասնավոր սեփականություն, բնակարան, տուն, խանութ, 1500-ից ավելի ենթակառուցվածքային միավոր են վնասվել կամ ոչնչացվել, նաև հանրային ու արտադրական օբյեկտներ, 1000-ից ավելի շարժական գույք»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը:
Թշնամու կենդանի ուժի և ամրակառույցների ոչնչացումը
տեսանյութ
Տեղային նշանակության մարտեր են ընթացել ճակատային գծի բոլոր ուղղություններում
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրությունը: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողությունները՝ վերահսկողության ներքո պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը: Հայտնել են ՊԲ-ից։
Հայկական ուժերը ոչնչացրել են հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, գերեվարվել է ադրբեջանցի զինծառայող