ԱՄՆ-ն Ադրբեջանի իշխանությանը դրդում է ընդունել կրակի դադարեցման պայմանավորվածությունը՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը CBS հեռուստաընկերությանը:
«Մենք ամբողջ հանգստյան օրեր ենք ծախսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին պայմանավորվելու համար: Հայաստանն ընդունել է կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը, իսկ Ադրբեջանը՝ դեռ ոչ»,- ասել է նա: