Հայաստանում գտնվող Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Հայոց մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:
Նրանց ուղեկցել են Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը և Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
Նշենք, որ պատվիրակության կազմում Ֆրանսիայի քաղաքական գրեթե բոլոր ուժերի մոտ 2 տասնյակ պատգամավոր է ընդգրկվել: Նրանց թվում են նաև հայ պատգամավորներ Դանիել Կազարյանը և Գիյոմ Կասբարյանը: