Ուկրաինայում ՀՀ դեսպանության շենքը, ինչպես շատ այլ երկրներում, տեղի հայերի համար դարձել է Հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհած զինվորներին երախտագիտություն և խոնարհում հայտնելու յուրատեսակ վայր։ Դեսապանության շենքին փակցված է Արցախի դրոշը, շենքի առջև հայերը ծաղիկներ են խոնարհում և մոմեր վառում։
«Ուկրաինահայերն իրենց համերաշխությունն են հայտնում Արցախին և Հայաստանին»,- լուսանկարը հրապարակելով՝ գրել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։