«Կորոնավիրուսի տարածման միտումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: Մենք բոլորս պատերազմի փուլում ցուցաբերեցինք միասնականություն և վիրուսի կանխարգելման հարցում նույնպես չպետք է վարանենք՝ յուրաքանչյուրս պետք է պայքարի այս կյանքեր խլող վիրուսի տարածման դեմ:
Մեր անելիքներից պետք է լինի՝ ամենօրյա ռեժիմով մեր ծանոթ, բարեկամ, հարազատներին զանգելով, խնդրելով և աղաչելով՝ հասնել նրան, որ պահպանեն հակահամաճարակային կանոնները, կլինի դա սգո միջոցառումների ժամանակ թե առօրյայում:
Հ.Գ. Բժշկական հաստատությունները պետք է միայն ծառայեն մեր վիրավորում ստացած հերոսներին...»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։