ԱՄՆ-ը կարող է հեշտությամբ հասնել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նյու Հեմփշիրում` նախընտրական հավաքի ժամանակ Թրամփը վստահեցրել է, որ հիմա Վաշինգտոնն ակտիվ ջանքեր է գործադրում և բանակցում Երևանի ու Բաքվի հետ: «Մենք կլուծենք այդ խնդիրը: Ես այն «թեթև դեպք» եմ որակում: Այն հեշտ է լուծել, եթե գիտես` ինչ ես անում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը: