Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է այսօր Շուշիի խոցված Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում տեղի ունեցած պսակադրությանը:
«Պատերազմին զուգահեռ` Արցախում կյանքը շարունակվում է: Իսկ Հովիկի և Մարիամի` այսօր Շուշիի Սուրբ Ղազանչեցոցում տեղի ունեցած պսակադրության արարողությունն առաջին հերթին ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին` օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները...
Երջանի՛կ լինեք»,- ասված է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գրառման մեջ: