Մինչ Միացյալ Նահանգների քաղաքացիները Մայամիում իրենց քաղաքացիական պարտքն են կատարում՝ քվեարկելով երկրի ապագայի համար, տասնյակ ամերիկահայեր իրենց հայրենասիրությունը ցուցադրում են ընտրատեղամասից դուրս: Այս մասին փոխանցում է miamiherald.com պարբերականը:
Հայ համայնքի ավելի քան հարյուր ներկայացուցիչներ ցույց են անցկացրել՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:
Հայ ակտիվիստները Միացյալ Նահանգների իշխանություններին կոչ են արել վարչական բոլոր մակարդակներով քայլեր ձեռնարկել պաշտպանելու Հայաստանն ու ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը: