Արցախի ու հայ ժողովրդի կողքին է նաև Իտալիայի Թուրին քաղաքի հայ համայնքը: Սփյուռքի մեր հայրենակիցները Թուրինում ակցիա են անցկացրել՝ ծածանելով Հայաստանի ու Արցախի դրոշները:
Հայ համայնքի ներկայացուցիչները կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան, վերականգնել ցանկացած գաղափարական ստի և քարոզչության դեմ փաստերի ճշմարտացիությունը և ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: