Օրերս Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ բժիշկների կողմից մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստան է ուղարկվել հումանիտար բեռ` տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ի թիվս բժշկական այլ պարագաների` համակարգչային տոմոգրաֆի սարք է նվիրաբերվել:
Հաշվի առնելով, որ Կապանի բժշկական կենտրոնը ներկայումս գերծանրաբեռնված բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրում հիմնականում արցախյան պատերազմի վիրավոր զինվորներին, առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել հումանիտար օգնությամբ ստացված համակարգչային տոմոգրաֆը տրամադրել Կապանի բժշկական կենտրոնին:
Նշենք, որ սարքը հետագայում էլ կծառայի տարածաշրջանի բնակչությանը` հետազոտման և ճշգրիտ բուժման համար՝ հայտնում են նախարարությունից: