Մարտի դաշտում թողնված ադրբեջանցի ռազմագերին պատմում է, որ բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից, Արցախի դեմ կռվում են նաև օտարերկրյա զինյալներ, որոնք այլ լեզուներով էին խոսում:
Պատմում է նաև իր նկատմամբ հայկական կողմի հոգատարության մասին:
«Մեզ ուղարկել էին գրավելու Թալիշ գյուղը: Ծանր մարտեր էին, փոխհրաձգության ժամանակ վիրավորվել եմ, ինձ հետ շատերն են վիրավորվել, ոտքս-ձեռքս չէի զգում: Օգնություն եմ խնդրել զինվորներից ու հրամանատարներից, սակայն ինձ չեն հանել մարտի դաշտից: Համարյա ոչ մեկին չէի ճանաչում, մեր խմբի անդամների հիմնական մասն ազգությամբ ադրբեջանցի չէր»,- նշել է ադրբեջանցի ռազմագերին՝ հավելելով, որ իր նկատմամբ հայկական կողմից որևէ ճնշում չի եղել: