«Սիրելի՛ իմ հայ ժողովուրդ, այս պահին բոլորս պարտավոր ենք զինվորագրվել մի կարևոր գիտակցության՝ տե՛ր լինել մեր մայրենի հողում, պատժե՛լ թշնամուն, թույլ չտալ, որ նրանք մեկ սանտիմետր իսկ առաջ գան։ Եվ գիտեմ, որ դուք կանեք, բայց խնդրո՛ւմ եմ բոլոր նրանց, ովքեր արի են ոգով և գիտակցում են, կարողանան այսօր ուժ գտնել իրենց մեջ և զորավիգ լինել ոչ միայն խորհրդով, այլև իրենց զինվորագրմամբ։
Ես կուզեմ, որ այսօր բոլորը լինեն սահմանի մոտ, թույլ չտան թշնամուն, որ մեր խաղաղ կյանքը, մեր բարգավաճող երկիրը մեկ վայրկյան իսկ տխրի։ Տղե՛րք, հայրենիքը ձեր կարիքը ունի»,- ասում է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը «Զինուժ մեդիայի» հրապարակած տեսանյութում: